«Ինտերը» պատրաստ է վաճառել թիմի պաշտպանին

«Ինտերը»պատրաստ է վաճառել թիմի պաշտպան Դենզել Դամֆրիսին: Սակայն իտալական ակումբը 26-ամյա խաղացողի համար պահանջում է 60 միլիոն եվրո, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։

Transfermarkt-ը հոլանդացուն գնահատում է 25 միլիոն եվրո: