World Cup 2022. Սկանդալային. Անդրե Օնանան լքել է Կամերունի հավաքականի ճամբարը

Սերբիայի դեմ Կատարում ընթացող Մունդիալի G խմբի երկրորդ տուրի հանդիպումից առաջ սկանդալ է տեղի ունեցել Կամերունի հավաքականում:

Խաղի մեկնարկից անմիջապես առաջ կամերունցիների հայտացուցակից հեռացվել է թիմի հիմնական դարպասապահ Անդրե Օնանան:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ դարպասապահը չի ցանկացել խաղալ Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչ Ռիգոբերտ Սոնգի առաջարկած ոճով: Վիճաբանությունից հետո մարզիչը կարգապահական նկատառումներով հավաքականի ճամբարից հեռացրել է  դարպասապահին: