ՀՊԼ «Վանը» տասը հոգով հաղթեց «Լեռնային Արցախին» (VIDEO)

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի մեկնարկային խաղում մրցեցին «Լեռնային Արցախն» ու Չարենցավանի «Վանը»:

Չնայած «Վանը» խաղում էր տասը հոգով՝ այնուամենայնիվ կարողացավ երկու անպատասխան գնդակ խփել և հաղթել 2 -0 հաշվով:

Այս խաղից հետո  «Վանը» վաստակած 27 միավորով 5-րդն է, իսկ «Լեռնային Արցախը» նույնքան խաղից հետո 21 միավորով 6-րդն է:

 Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լեռնային Արցախ» – «Վան»՝ 0-2 (0-1)

0:1 Վասպուրակ Մինասյան (13)

0:2 Էդգար Մովսեսյան (90+8)