Կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբի ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է football.london-ը, Պարեդեսի տրանսֆերի տարբերակը դիտարկում է «Արսենալը»։
Նշենք, որ Լեանդրո Պարեդեսը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»: 28-ամյա արգենտինացու իրավունքները պատկանում են ՊՍԺ-ին։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։