Կոդի Գակպոն՝ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոյի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը:

Եթե ​​ֆուտբոլիստը լավ ելույթ ունենա ԱԱ-2022-ում, ապա կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ կլինեն նրան գնելու առաջարկ անել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Կատարում ընթացող ԱԱ-2022-ի խմբային փուլում Գակպոն երկու հանդիպում է անցկացրել Նեդեռլանդների կազմում և դարձել երկու գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։