Հայտնի է Կատարում ընթացող Մունդիալի Իսպանիա – Կոստա Ռիկա հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը:
Լավագույնի կոչմանն է արժանացել Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, ով նաև գոլի հեղինակ է դարձել:
Այսպիսով՝ Գավին, դարձել է նաև Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում ու այդ մրցաշարերից մեկում դարձել գոլի հեղինակ: