Պորտուգալացի ֆուտբոլիստը ձմռանը կմիանա «Բարսելոնային»

«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա կարող է միանալ թիմին, հայտնում է Mundo Deportivo-ն:

Նևեշի գործող պայմանագիրը «Վուլվերհեմփթոնի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Portal Transfermarkt-ը Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո։

Կիսապաշտպանն անգլիական ակումբ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Պորտուից» 17,9 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում Նևեշը 16 հանդիպում է անցկացրել «գայլերի» կազմում՝ դառնալով 4 գոլի հեղինակ: