World Cup 2022. Գերմանիայի հավաքականը հակառեկորդ է սահմանել

Քիչ առաջ ավարտվեց Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումը, որտեղ Գերմանիայի հավաքականը պարտվեց Ճապոնիային՝ 1։2 հաշվով։

Այսպիսով՝ Գերմանիայի ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ պարտվեց Մունդիալի երկու մեկնարկային խաղերում։

Աշխարհի նախորդ առաջնությունում Գերմանիան 0։1 հաշվով պարտվեց Մեքսիկայի ընտրանուն։

Գերմանիան վերջին երկու խաղերում հաղթեց Շվեդիային (2:1), սակայն 0:2 հաշվով պարտվեց Հարավային Կորեային։