Կրիշտիանու Ռոնալդուն կարող է երկու տարում վաստակել 240 մլն եվրո

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբում, հայտնում է marca-ն։

Աղբյուրի համաձայն, ակումբը հարձակվողի հետ ցանկանում է պայմանագիր ստորագրել երկու տարի ժամկետով։

Ամռանը պորտուգալացին խոշոր առաջարկ էր ստացել Սաուդյան Արաբիայից՝ 2 մրցաշրջանում 250-ից 275 մլն եվրո աշխատավարձով:

Նշվում է, որ ֆուտբոլիստը երկու տարի հանդես գալով Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրում» կվաստակի 242 մլն եվրո: