ՊՍՎ-ի հարձակվողը կարող է տեղափոխվել ԱՊԼ

ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական ակումբն ցանկանում է ձեռք բերել հարձակվողին, հայտնում է NOS-ը։

Միաժամանակ, ինքը՝ ֆուտբոլիստը, նախընտրել է այս մրցաշրջանն ավարտել ՊՍՎ-ի կազմում և դիտարկել ամռանը այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։

Ֆուտբոլիսստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո: