«Աստոն Վիլլան» ցանկանում է գնել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն հայտնվել է «Աստոն Վիլլայի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Sport.es-ը:

Ֆուտբոլիստի հրավերի նախաձեռնողը բիրմինգհեմցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին է։

Անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 14 մլն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա կոտդիվուարցուն հավակնում է նաև «Ֆուլհեմը»։