World Cup 2022. Օլիվյե Ժիրուն խոսել է հավաքականի հաղթանակի և իր տպավորիչ ցուցանիշի մասին

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է հավաքականի հաղթանակի և իր տպավորիչ ցուցանիշի մասին:

Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց ԱԱ-2022-ի մեկնարկային խաղում Ավստրալիային՝ 4:1 հաշվով:

«Կարևորը թիմի հաղթանակն էր: Իհարկե բարդ սկսվեց մեր համար այս հանդիպումը, բայց կարևորը կարողացանք հաղթել մեկնարկային խաղում:

Ուրախ եմ իմ ցուցանիշի համար, ցանկանում ենք կրկին հաղթել ԱԱ-ն»,- մեջբերում է Sports-ը:

Նշենք, որ Օլիվյե Ժիրուն 51 գոլով կրկնեց Թիերի Անրիի ռեկորդը, ով Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։