Պաշտոնական. «Լացիոն» երկարաձգել է պայմանագիրը թիմի ֆուտբոլիստի հետ

«Լացիոն» երկարաձգել է թիմի կիսապաշտպան Մանուել Լացարիի հետ պայմանագիրը: Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

28-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է ստորագրել մինչև 2027 թվականը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի աշխատավարձը կավելանա տարեկան մինչև 1,7 միլիոն եվրո։