World Cup 2022. Օլիվյե Ժիրուն հավասարվեց Թիերի Անրիին՝ հավաքականի կազմում խփած գոլերի քանակով

Աշխարհի 2022թ. առաջնության C խմբի առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը 75-րդ րոպեի դրությամբ 4։1 հաշվով հաղթում է Ավստրալիային։

Գործող չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ է դարձել Օլիվյե Ժիրուն։

Այսպիսով, Օլիվյե Ժիրուն 51 գոլով կրկնեց Թիերի Անրիի ռեկորդը, ով Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։