Ուրուգվայի հավաքականի նախկին ավագ Դիեգո Լուգանոն ասել է, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները ուրախ են, որ Կարիմ Բենզեման բաց է թողնելու ԱԱ-ն։
«Ֆրանսիայի հավաքականում կան որոշ ֆուտբոլիստներ, որոնք ուրախ են, որ Կարիմ Բենզեման չի մասնակցելու ԱԱ-2022-ին։ Ինչու եմ ասում այս ամենը, քանի, որ ես խաղացել եմ Ֆրանսիայի հավաքականի որոշ ֆուտբոլիստների հետ։
Վստահ եմ իմ ասած խոսքերում, նման բան երբեք չէր լինի Ուրուգվայի, Բրազիլիայի կամ Արգենտինայի հավաքականում», – մարզչի խոսքերը մեջբերում է ESPN Brazil-ը։