Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը խոսել է իր ծրագրերի մասին Կատարում ընթացող Աշխարհի 2022թ առաջնության վերաբերյալ։
«Մենք եկել ենք Կատար ԱԱ-ն հաղթելու համար, դա գաղտնիք չէ։ Կարծում եմ հայտնվել ենք շատ բարդ խմբում, բայց պայքարելու ենք ամեն հավաքականի դեմ հաղթանակի համար։
Չենք վախենում ոչ-մի հավաքականից, հավատում ենք մեր ուժերին։ Իմ ֆուտբոլիստների բարոյահոգեբանական վիճակը կատարյալ է», – մարզչի խոսքերը մեջբերում է sports-ը։
Նշենք, որ Դանիայի ազգային հավաքականը հայտնվել է D խմբում, որտեղ նրանք կմրցեն՝ Ավստրալիայի, Ֆրանսիայի և Թունիսի ազգային հավաքակների դեմ։