World Cup 2022. Բուկայո Սակա. «Ունենք ամբողջ թիմով մեկ նպատակ՝ ցանկանում ենք նվաճել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը»

Անգլիայի հավաքականի հարձակվող Բուկայո Սական խոսել է ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում Իրանի հավաքականի նկատմամբ տարած՝ 6:2 հաշվով հաղթանակի մասին։

«Մենք հրաշալի աշխատանք կատարեցինք, և հաղթեցինք մրցակցին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից ջերմ խոսքերի և աջակցության համար։

Ունենք ամբողջ թիմով մեկ նպատակ՝ ցանկանում ենք նվաճել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը։

Նշենք, որ ֆուտբոլիստը դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ անգլիացին, ով կարողացավ դուբլի հեղինակ դառնալ Աշխարհի առաջնությունում։