World Cup 2022. Գարեթ Սաութգեյթ․ «Ցանկանում ենք նվաճել բաղձալի տիտղոսը»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին հաղթանակի մասին։

Նշենք, որ Անգլիայի հավաքականը առաջին խաղում հաղթեց Իրանի հավաքականին՝ 6:2 հաշվով։

«Մենք հրաշալի հանդիպում անցկացրեցինք, բայց կա մի բայց՝ մենք չպետք է երկու գոլ բաց թողնեինք։ Սա նշանակում է, որ պաշտպանությունում դեռ պետք է բարելավենք մեր խաղը։

Թիմի հարձակման գիծը ֆանտաստիկ է, ցանկանում ենք նվաճել բաղձալի տիտղոսը», – մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն։