Կատարում երեկ մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման խաղին ներկա է եղել 67372 հանդիսական, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Կատարի մայրաքաղաք Դոհայի Էլ Խորի «Էլ Բայտ» ստադիոնում կայացած խաղում Էկվադորի հավաքականը 2-0 հաշվով հաղթել էր տանտերերի թիմին:
Մունդիալ-2022-ի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» ստադիոնում: