World Cup 2022. Դիդյե Դեշամ. «Պատրաստվում ենք պայքարի»

Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նշել է, որ իրենք այժմ միայն տրամադրված են Ավստրալիայի դեմ աշխարհի առաջնության մեկնարկային տուրի խաղին:

«Մրցաշարի յուրաքանչյուր մասնակից ունի իր հատուկ նպատակը։ Ամենակարևորն այն է, որ մենք հստակորեն տրամադրված լինենք հաղթանակի:

Այժմ մեզ համար գլխավորն Ավստրալիայի հավաքականի դեմ առաջիկա հանդիպումն է։ Պատրաստվում ենք պայքարի»,- ասել է մարզիչը

Հիշեցնենք, որ Ֆրանսիա – Ավստրալիա մրցավեճը տեղի կունենա նոյեմբերի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: