Կատալոնական «Բարսելոնայի» և Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը բաց կթողնի Սենեգալի ազգային թիմի դեմ Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպմանը: Այդ մասին նախախաղային ասուլիսին տեղեկացրել է հոլանդացիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
«Դեպային կորցնելը մեզ համար նույն հարվածն է, ինչ Մանեի բացակայությունը մրցակցի համար»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է National News-ը:
Հիշեցնենք, որ Սենեգալ – Նիդեռլանդներ խաղը կկայանա նոյեմբերի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: