Հարի Քեյն. «Ինձ համար պատիվ կլինի գերազանցել նրա ռեկորդը»

Լոնդոնի «Թոթենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն դառնալու հավանականության մասին:

«Գիտեմ, որ մոտ եմ ռեկորդին։ Բայց ես մտադիր եմ կենտրոնանալ խաղի և արդյունքի, ոչ թե գոլերի վրա։ Ամեն ինչ կանեմ թիմին օգնելու համար։

Ես խաղացել եմ Ռունիի հետ, նա հիանալի հարձակվող էր։ Ինձ համար պատիվ կլինի գերազանցել նրա ռեկորդը։ Հուսով եմ, որ ես դա կանեմ: Հիմա ամենակարևորը հաղթանակն է է»,- Քեյնի խոսքը մեջբերում է Evaning Standard-ը: