Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ռոմելու Լուկակուն

Բելգիայի հավաքականի ու Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն բաց կթողնի  ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի մեկնարկային 2 հանդիպումները, հայտնում է RMC Sport-ը:

29-ամյա ֆուտբոլիստըդեռ չի վերականգնվել ազդրի վնասվածքից: Բելգիայի հավաքականում հուսով են, որ Լուկակուն պատրաստ կլինի Խորվաթիայի հավաքականի դեմ խմբային փուլի երրորդ տուրի խաղին, որը կկայանա դեկտեմբերի 1-ին։