Բրազիլիայի նախագահ Լուիս Ինայիսու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունում սպասում է հայրենակիցների հաղթանակին:
«20 տարի անց, ես կարծում եմ, որ Բրազիլիայի հավաքականը կրկին պետք է դառնա Աշխարհի չեմպիոն: Մյուս հավաքականների մոտ ճգնաժամ է նկատվում:
Կրիշտիանու Ռոնալդուն առաջվա պես լավ չի խաղում, այնպես որ ես լիահույս եմ»,- ասել է նախագահը:
Բրազիլիայի հավաքականը Մունդիալում, վերջին անգամ հաղթել է՝ 2002 թվականին:
Այսօր մեկնարկող ֆուտբոլի Աշխարհի առաջնության G խմբում բրազիլացիները կմրցեն Սերբիայի (նոյեմբերի 24), Շվեյցարիայի (նոյեմբերի 28) ու Կամերունի (դեկտեմբերի 2) հավաքականների հետ: