Չավին գիտի, թե նրան երբ կհեռացնեն «Բարսելոնայից»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին անդրադարձել է հավանական իր հեռացմանը: Իսպանական Diario Sport պարբերականին տված հարցազրույցում կապտանռնագույնների գլխավոր մարզիչն ասել, որ եթե թիմն այս տարի մնա առանց տիտղոսի, ապա նա կհեռացվի զբաղեցրած պաշտոնից.

– Ես շատ գոհ եմ, թե ինչպես թիմն ա արձագանքեց «Ինտերից» և «Ռեալից» կրած պարտություններին, որոնք հաշված օրերի ընթացքում տեղի ունեցան: Երբ շարք վերադարձան վնասվածք ստացած ֆուտբոլիստները, մենք դարձանք ավելի ուժեղ:

Ես գիտեմ, որ եթե մենք այս տարի առանց գավաթի մնանք, ապա կհեռացվեմ իմ պաշտոնից: Համոզված եմ, որ մենք այս տարի առանց տիտղոսի չենք մնա, հատկապես, առանց Լա Լիգայի չեմպիոնական գավաթի, – նշել է Չավին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այս պահին գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ թիկունքում գտնվող «Ռեալից» առաջ անցնելով 2 միավոր: