Լուրջ վնասվածք ստացած Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման «Ոսկե Գնդակի» վերջին 44 դափնեկիրներից առաջինն է, ով չի մասնակցի Աշխարհի առաջնությանը:
Նախորդը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Դանիայի հավաքականի հարձակվող Ալան Սիմոնսենն էր, ով 1977 թվականին նվաճեց «Ոսկե Գնդակը», սակայն չմասնակցեց Աշխարհի 1978 թվականի առաջնությանը, քանի որ դանիացիները չկարողացան հաղթահարել Մունդիալի ընտրական մրցաշարը:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Կարիմ Բենզեման Ֆրանսիայի հավաքականի վերջին մարզման ժամանակ վնասվածք է ստացել և հարկադրված բաց կթողնի Մունդիալ 2022-ը:
Նրան հավաքականում կփոխարինի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալը: