«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է լրագրող Ադրիան Սանչեսը։ Հոլանդացի հարձակվողը խնդրել է կատալոնական ակումբի ղեկավարությանը հունվարին խզել պայմանագիրը, հայտնում է 90min-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը» և «Ռոման»:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է, որ Դեպայը միանա թիմին, որպես Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո: