«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հստակ որոշել է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը պատրաստվում է ամռանը հեռանալ ակումբից, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն, 34-ամյա կիսապաշտպանը մտածում էր ձմռանը հեռանալու մասին, սակայն կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին հույսը դնում է նրա վրա մինչև մրցաշրջանի ավարտը։

Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Սաուդյան Արաբիայի երկու ակումբներ, սակայն Բուսկետսը մերժել է այդ տարբերակները։ Նա ցանկանում է կարիերան շարունակել MLS-ում։