ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ փարիզյան ակումբում իր նկատմամբ անարդար են վարվել:
«ՊՍԺ-ն մարզելու գործն ամենաանշնորհակալ գործն է: Ձեր առաջընթացն անընդհատ արժեզրկվում է։
Մեր հաղթանակները միշտ կապված են եղել ֆուտբոլիստների անհատական վարպետության հետ, բայց բոլոր պարտությունները բացառապես իմ մեղքով են եղել»,- մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն: