«Մանչեսթեր Սիթին» կարող է վաճառել թիմի հարձակվողին

Անգլիացի հարձակվող Ջեկ Գրիլիշը հիասթափված է «Մանչեսթեր Սիթիում» իր դերից և մտավախություն ունի, որ ակումբը կցանկանա վաճառել իրեն, հայտնում է Football Insider-ը:

27-ամյա անգլիացին «ավերված է» այն բանից հետո, երբ ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թույլ չտվեց նրան մեկ րոպե խաղալ «Լիվերպուլի» դեմ խաղում:

Ֆուտբոլիստը մտավախություն ունի, որ «Սիթին» կցանկանա ազատվել իրենից, եթե հարձակվողը չբարելավի իր խաղը։