Ջուդ Բելինգհեմը կողմնորոշվել է իր ապագայի հարցում

Դորտմունդի «Բորուսիայի» տաղանդավոր ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է իսպանացի լրագրող Խորխե Պիկոնը։

Ըստ տեղեկությունների՝ Բելինգհեմը 2022/2023 մրցաշրջանը կավարտի «Բորուսիայում», սակայն հետո Ջուդը ցանկանում է միանալ «արքայական ակումբին»։

Հիշեցնենք, որ Բելինգհեմի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև Պրեմիեր Լիգան ներկայացնող ակումբները։ «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Լիվերպուլը» ևս դեմ չեն «Բորուսիայի» ֆուտբոլիստին ձեռք բերելուն: