Ուեյն Ռունին անդրադարձել է ԱԱ-2022-ին և նշել մրցաշարի ֆավորիտին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է  ԱԱ-2022-ի մասին և ասել է, թե ով է մրցաշարի ֆավորիտը։

«Այս ԱԱ-ն տարբերվելու է մյուսներից, հետաքրքիր պայքար է սպասվում։ Իմ կարծիքով, Արգենտինան մրցաշարի ֆավորիտն է։ Ի տարբերություն 2018-ի, նրանք Լիոնել Մեսսիի շուրջ շատ ամուր ֆուտբոլիստներ ունեն այժմ։ Օրինակ՝  Լաուտարո Մարտինեսը, Լեանդրո Պարեդեսը, Ռոդրիգո Դե Պաուլը և, իհարկե Անխել Դի Մարիան:

Անցյալ տարի Ամերիկայի գավաթում հաղթելը նրանց վստահություն ներշնչեց», – Ռունիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։