Սենեգալի ու Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն նոյեմբերի 17-ին վիրահատվել է։ Այս մասին հաղորդվում է մյունխենյան ակումբի պաշտոնական հաղորդագրությունում։
«Հինգշաբթի երեկոյան Սադիո Մանեն հաջող վիրահատության է ենթարկվել՝ մկանային խնդրի պատճառով:
Առաջիկա օրերին նա Մյունխենում կսկսի վերականգնողական աշխատանքները։
Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստը վնասվածք է ստացել նոյեմբերի 8-ին Բունդեսլիգայում Բրեմենի «Վերդերի» դեմ խաղի ժամանակ»,- ասվում է հաղորդագրությունում։