Ֆրանկ Կեսիեն դժգոհ «Բարսելոնայում» ունեցած կարգավիճակից

«Բարսելոնայի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դժգոհ է ակումբում իր կարգավիճակից ու ցանկանում է վերադառնալ «Միլան», հայտնում է Football-italia-ն:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում ընդամենը 483 րոպե խաղաժամանակ է ստացել՝ մասնակցելով 13 խաղի:

Հիշեցնենք, որ միլանյան գրանդի նախկին կիսապաշտպանը «Բարսելոնայի» շարքերը համալրել էր ազատ գործակալի կարգավիճակում: Նրա գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: