Պաշտոնական. Պաբլո Մաչին գլխավորեց իսպանական ակումբը

«Սևիլիայի» նախկին մարզիչ Պաբլո Մաչինը գլխավորել է «Էլչեն», հայտնում է թիմի պաշտոնական կայքը։

47-ամյա մասնագետի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։

Նշենք, որ «Էլչեն» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին՝ 20-րդ հորիզոնականը։