«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ մինչև նոյեմբերի վերջ, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն արդեն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2027 թվականը։
Ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա անգլիացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։