Մարկո Ռոյսը խոսել է իր ապագայի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է սաուդյան Ալ-Նասր իր հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

«Իհարկե, դուք մտահոգված եք, քանի որ «Բորուսիայի» հետ պայմանագրիս ավարտին մնացել է ընդամենը վեց ամիս:

Չեմ կարող ասել, որ չեմ մտածել հեռանալու մասին։Գործակալս ինձ օգնում է այդ հարցով զբաղվել։

Այս պահին ինձ համար կարևոր է պարզապես լավ մարզավիճակում մնալը: Մնացածի մասին կիմանաք ապագայում»,- Ռոյսի խոսքերն է մեջբերում Kicker-ը։