«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, հայտնում է MD-ն:
Աղբյուրի համաձայն, «Բարսելոնան» դեռ ակնկալում է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, դա թիմի գլխավոր մարզիչ Չավիի առաջնահերթ նպատակ է:
Ինչպես բազմիցս հաղորդվել է, Բուսկետսը լրջորեն մտածում է կատալոնական գրանդի շարքերը լքելու մասին հաջորդ ամառ, երբ կավարտվի նրա գործող պայմանագիրը։
Նշենք, որ 34-ամյա իսպանացուն հետաքրքրում է Սաուդյան Արաբիայի երկու ակումբներ, սակայն անձամբ՝ կիսապաշտպանը, նախընտրում է կարիերան շարունակել MLS-ում։