Լիոնել Մեսսի. «Ես սիրում եմ ֆուտբոլը, սիրում եմ խաղալ և վայելել այն»

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր պրոֆեսիոնալ կարիերայի հնարավոր ավարտի մասին:

«Ես սիրում եմ ֆուտբոլը, սիրում եմ խաղալ և վայելել այն, միակ բանը, որ արել եմ ամբողջ կյանքում, ֆուտբոլ խաղալն է, և վստահ եմ, որ այն, ինչ ես անելու եմ հաջորդ անգամ, կապված կլինի այս խաղի հետ։

Չեմ կարծում, որ երկար ժամանակ կխաղամ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: