Էրլինգ Հոլանդը նշել է ԱԱ-2022-ի ֆավորիտներին

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը նշել է Աշխարհի 2022թ առաջնության ֆավորիտներին։

«Կարծում եմ, որ մրցաշարի ֆավորիտներն են Բրազիլիան, Արգենտինան, Ֆրանսիան և Անգլիան:

Չեմ կարող նշել միայն մեկ երկիր, քանի որ Աշխարհի առաջնությունում շատ հզոր թիմեր կան», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։