«Նապոլին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզչի հետ

«Նապոլիի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին հաստատել է, որ ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի հետ, հայտնում է Sky Sports-ը:

Սպալետին «Նապոլին» գլխավորում է 2021 թվականի հուլիսից, նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։

Ընթացիկ մրցաշրջանում «Նապոլին» 15 խաղից հետո 41 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: