ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկանում է հեռանալ ակումբից աշխատավարձերի ուշացման պատճառով, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի համաձայն, ՊՍԺ-ն ֆուտբոլիստին պետք է փոխանցի 70 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստին զայրացրել է հատկապես այն, որ նրա թիմակիցներ Լիոնել Մեսին ու Նեյմարը նմանատիպ խնդիրների չեն հանդիպել։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն մասնակցել է 20 հանդիպման, դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: