«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու տարբերակները, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը կարող է խզել պայմանագիրը ռմբարկուի հետ, եթե հրաժարվի իրեն հասանելիք աշխատավարձից։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում էլ ավելի սրել հարաբերությունները Ռոնալդուի հետ, և համաձայն է թույլ տալ նրան հեռանալ: