Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Կոսովոյի դեմ խաղից առաջ (VIDEO)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Պրիշտինայում Կոսովոյի դեմ ընկերական խաղից առաջ, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ին կանցկացնի նախախաղային մարզում:

Կոսովո – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 3 օր անց էլ արտագնա հանդիպում կանցկացնի Ալբանիայի թիմի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:30-ին:

Տեսանյութը՝ այստեղ