Անսու Ֆատին վրաերթի է ենթարկել մոտոցիկլավարին

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել, հայտնում է Cadena SER-ը:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Կատալոնիայի մայրաքաղաքում, երբ Ֆատին կայանել է մեքենան։

20-ամյա ֆուտբոլիստը չի նկատել մոտոցիկլավարին և վրաերթի է ենթարկել նրան։

Տուժածը կոճի կոտրվածք է ստացել. Ֆատին նրան ուղեկցել է հիվանդանոց և թողել իր կոնտակտները։