Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ ակումբը ցանկանում է թիմում պահել հարձակվող Ժուաո Ֆելիշին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է Ֆելիշին ձեռք բերելու հարցում։
«Ժուաոն մեր թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն է, թեև այժմ Լա Լիգայում նա ընդամենը երեք գոլ է խփել:
Հուսով եմ, որ նա կմնա մեզ հետ և կկարողանա խաղալ բարձր մակարդակով, ինչին մենք սովոր ենք»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։