Հրատապ. Սերխիո Ռեգիլոնը հոսպիտալացվել է

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը հոսպիտալացվել է մարսողական համակարգի հետ կապված խնդիրների պատճառով։

«Անցած գիշեր Ռեգիլոնը հոսպիտալացվել է սուր մարսողության խանգարմամբ»,- ասվում է «Ատլետիկոյի» պաշտոնական թվիթերյան էջում տարածված հաղորդագրության մեջ:

Մադրիդի «Ատլետիկոն» օգոստոսի վերջին մեկ մրցաշրջանով վարձակալեց Ռեգուիլոնին «Թոթենհեմից»։