Հայտնի է իտալիական Ա Սերիայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանի» պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուն ճանաչվել Ա Սերիայի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Հոկտեմբերին Ռաֆայելն Իտալիայի առաջնությունում անցկացրած 5 խաղում խփել է 2 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:

Մրցանակին հավակնում էին նաև «Ինտերի»  կիսապաշտպան Նիկոլո Բարելլան, «Ատալանտայի» վինգեր Ադեմոլա Լուկմանը, «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը: