«Նապոլին» երկարաձգել է պայմանագիրը թիմի կիսապաշտպան Անդրե Զամբո-Անգիսաի հետ։
Նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: