Ժոան Լապորտան վստահ է, որ Լիոնել Մեսսին կվերադառնա «Բարսելոնա»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին կվերադառնա Իսպանիա:

«Ես լավ տրամադրություն ունեմ: Ակումբում վստահ ենք, որ Մեսսին կվերադառնա «Բարսելոնա»: Իհարկե այս պահին, նա միայն մտածում է Աշխարհի 2022թ. առաջնությունում հաղթելու մասին, սպասենք մրցաշարի ավարտին:

Մրցաշարի ավարտից հետո ես կզրուցեմ նրա հետ», – Լապորտայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: